Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ուշ երեկոյան Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը կհանդիպի Հայաստանի իշխանությունների հետ, ծաղկեպսակ կդնի 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ տեղի կունենա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհրդակցություն:

Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը ասուլիսում հրապարակելու է 2004 թվականի արդյունքները:

Տեղի կունենա Ազգային Ժողովի «Օրինաց Երկիր» եւ ՄԱԿ խմբակցությունների կազմակերպած՝ «Պառլամենտարիզմի արտացոլումն ԱԺ կանոնակարգում» թեմայով քննարկում:

Կկայանա Հայաստանի Ազատական-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ասուլիսը:

Տեղի կունենա Բուդապեշտում սպանված սպա Գուրգեն Մարգարյանի գործով փաստաբան Նազելի Վարդանյանի ասուլիսը:

Լրագրողների հետ կհանդիպի Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում կկայանա փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների շուրջ ասուլիս:

Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG