ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, վրացական Փոթի եւ ռուսաստանյան Կովկաս նավահանգիստների միջեւ երկաթուղային լաստանավային գծի բացումը հետաձգվել է մինչեւ փետրվարի վերջը:
Առաջին բեռնափոխադրումները նախատեսվում էր իրականացնել արդեն փետրվարի կեսերին, սակայն դրանց իրականացումը, ըստ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության, հետաձգվել է «տեխնիկական պատճառներով»:
Սզբնական շրջանում լաստանավերը երկաթուղային գնացքները կփոխադրեն շաբաթական մեկ անգամ՝ 24-ական վագոն: Լաստանավի կարող է նաեւ ավելի հաճախ գործել՝ եթե պահանջարկ լինի: Փոթի – Կովկաս լաստանավային փոխադրումներից կարող են օգտվել ոչ միայն Վրաստանն ու Ռուսաստանը, այլեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները:
Լաստանավային կապի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ստորագրվել է անցած հունվարի 10-ին Թբիլիսիում: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային երկաթուղային կապը դադարել է գործել 1992 թվականի օգոստոսից՝ աբխազական հակամարտությունը սկսվելուց հետո: