Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Քաղաքապետարանում տեղի կունենա ավանդական ասուլիսը:

Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կհրապարակի ռադիոհաճախությունների մրցույթի արդյունքները, որին մասնակցում է նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի եւ «Մելտեքս» -ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հիմնադրած «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը:

Հայկ Դեմոյանը www.openarmenia.com/index.php ինտերնետային կայքում on-line կպատասխանի սպանված սպա Գուրգեն Մարգարյանի գործով Բուդապեշտի դատավարությանը նվիրված հարցերին:

Եվրամիության երեւանյան գրասենյակում տեղի կունենա կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված նյութերի ժողովածուի շնորհանդեսը:

Կկայանա Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Քահան Սոյակի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG