Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում կկրճատվի պատգամավորական տեղերի թիվը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հինգշաբթի օրը խորհրդարանում հայտարարել է, որ պատգամավորական տեղերի թիվը կկրճատվի. ներկայիս 235-ից ի փոխարեն խորհրդարանը կունենա 150 պատգամավոր: Նա առաջարկել է նաեւ մտածել խորհրդարանի վերին պալատ ստեղծելու ուղղությամբ:

«Պատգամավորների թիվը կհասցվի 150-ի՝ օրենսդիր մարմինը դարձնելով ավելի գործուն եւ շարժուն», - «Կավկազպրես»-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին:

Նրա խոսքերով, մշակվել է համապատասխան օրենք՝ իրականացնելու 2003 թվականի նոյեմբերի 2-ին անցկացված հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում «Վրաստանի 2 միլիոն 300 հազար քաղաքացիներ պաշտպանեցին խորհրդարանի պատգամավորների թիվը մինչեւ 150-ը կրճատելու գաղափարը»:

«Վրաստանի նման փոքր երկիրը 235 պատգամավորների կարիք չունի: Սա անարդյունավետ է եւ անիմաստ», - ասել է Գաբաշվիլին: - «Բացի այդ, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել համամասնական եւ մեծամանսական ընտրակարգով պատգամավորական տեղերի ճիշտ հարաբերակցությանը»:

Նույն գործակալությունը տեղեկացնում է, որ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ուրբաթ օրը հայտարարել է, որ կառավարության նոր կազմը կհաստատվի փետրվարի 17-18-ին կայանալիք նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG