Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական բանակցությունները մտել են փակուղի


«Կարելի է ասել, որ մեր բանակցությունները մտել են փակուղի», - ուրբաթ օրը Թբիլիսիում տեղի ունեցած ռուս-վրացական բանակցությունների ավարտին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Սավոլսկին հրաժարվել է մեկնաբանություններից:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Մերաբ Անթաձեն հայտնել է, որ Թբիլիսիում կողմերը չեն հանգել որոշումների կամ համաձայնությունների:

Մեկնաբանելով ռուսական կողմի դիրքորոշումը, փոխարտգործնախարարը նշել է. - «Ես ընդհանրապես կասկածում եմ, որ նման մոտեցումներով եւ փաստարկներով մենք կարող ենք հաջողության հասնել: Վրացական կողմը պատրաստ էր գնալ զիջումների եւ բանակցություններում ներկայացրել է նոր, հետաքրքիր առաջարկներ, սակայն դա արդյունք չտվեց»:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, բանակցություններում ռուսական կողմը պնդում էր, որպեսզի փուլային համաձայնագրում մտցվի հատուկ կետ այն մասին, որ Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրս բերումից հետո Վրաստանում չեն տեղակայվի այլ պետության ռազմակայաններ:

Վրացական կողմը հաստատել է Վրաստանի տարածքում որեւէ պետության ռազմակայան չտեղակայելու մասին դիրքորոշումը, սակայն հրաժարվել է դա ամրագրել համաձայնագրում՝ պնդելով, թե նման դրույթը չի համապատասխանում ինքնիշխան պետությունների փոխհարաբերությունների բնույթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG