Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործման կհանձնվի հուլիսին


Ադրբեջանական «525-րդ թերթը», վկայակոչելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալիին, տեղեկացրել է, որ հուլիսի սկզբին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան կայցելի Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը:

Դեսպանը նաեւ ասել է, որ սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների, «Դարի համաձայնագրի» մասնակից նավթային ընկերությունների ղեկավարների մասնակցությունը:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նախատեսվում էր շահագործման հանձնել մայիսին, սակայն որոշ տեխնիկական պատճառներով բոլոր երեք երկրներում շինարարական աշխատանքները ուշանում են: Շինարարությունը հատկապես ձգձգվում է Վրաստանում, որտեղ առատ ձյան պատճառով նավթամուղի 3-կիլոմետրանոց հատվածի կառուցումը կվերսկսվի ձնհալից հետո միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG