Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Day.az» ինտերնետային կայքը, փորձի փոխանակման եւ համագործակցության մշակման նպատակով առաջիկա օրերին Բաքվում տեղի կունենա ընդդիմադիր երիտասարդական «Պորա» (Ուկրաինա), «0տպոր» (Սերբիա), «Կմարա» (Վրաստան) եւ «Յոխ» (Ադրբեջան) կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Պատասխանելով հավաքի մասնակիցների ժամանմանը իշխանությունների կողմից հնարավոր խոչընդոտներ հարուցելու մասին հարցին, Ադրբեջանական «Յոխ» նորաստեղծ կազմակերպության նախագահ Ռազի Նուրուլլաեւը նշել է, թե նման վերաբերմունքը միայն վնաս կհասցնի Ադրբեջանի հեղինակությանը:
«Եթե նման իրավիճակ ստեղծվի, Ադրբեջանը ցույց կտա երկրում իշխող վարչակազմի հակաժողովրդավարական բնույթը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ժողճակատի նախկին ակտիվիստ Ռազի Նուրուլլաեւը Բաքվի Մամուլի միջազգային կենտրոնում օրերս հայտարարել էր կուսակցությունից հեռանալու եւ «3ոխ» շարժմանը միանալու մասին:
Նրա խոսքերով, «3ոխ»-ը կլինի առանց լիդերի բաց կառույց, որն ի զորու է ասել «3ո'խ (այսինքն՝ «Ո'չ») Ադրբեջանի հակադեմոկրատական վարչակազմին, կոռուպցիային եւ քաոսին»: Նուրուլլաւեն անցած տարեվերջին այցելել էր Ուկրաինա, հանդիպել էր «Պորա» շարժման առաջնորդ Վլադիսլավ Կասկիվին: Վերջինս հավաստիացրել էր, թե «Պորան» օգնելու է բոլոր հետխորհրդային հանրապետությունների դեմոկրատական ուժերին:
Ըստ «Կոմերսանտ» օրաթերթի, տվյալ պահին «3ոխ»-ն ունի 20-30 անդամ: Բաքվում լույս տեսնող «Զերկալոն»՝ հաղորդելով «3ոխ»-ի մասին, հեգնանքով գրել էր, թե ստեղծվել է «Պորայի» եւ «Կմարայի» տեղական «կլոնը»:
Արմեն Քոլոյան, Պրահա