Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ղազախստանում կփորձարկի C-400 հակաօդային պաշտպանության համակարգը


Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ռուսաստանը նախատեսում է ԱՊՀ հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակներում փորձարկել հակաօդային պաշտպանության նորագույն «C-400 տրիումֆ» համակարգը Ղազախստանի Բալխաշ փորձադաշտում:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Այթեք Բիժեւը հայտնել է, թե զորավարժություններին իրենց մասնակցության մասին են հայտնել ԱՊՀ 5 երկրներ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Տաջիկիստանը:

Բիժեւի խոսքերով, փորձարկումների ընթացքում «C-400 տրիումֆ» համակարգը «կցուցադրի իր ողջ կարողությունները»: Նորագույն այս համակարգը նախագծվել է ռուսական «ԱԼՄԱԶ» ձեռնարկությունում, այն կարող է ոչնչացնել 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նշանակետեր:

«C-400 տրիումֆ»-ը հակաօդային պաշտպանության համակարգը կհամալրի արդեն այս տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG