Վրացական «Ռեզոնանսի» թերթը փորձել է զուգահեռներ անցկացնել Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան եւ Հայաստանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում իրականացված ահաբեկչության միջեւ:
Թերթը գրում է, թե վրաստանցի որոշ փորձագետների եւ քաղաքագետների կարծիքով, երկու ողբերգական իրադարձությունների միջեւ կան որոշ ընդհանրություններ: Ըստ թերթի, լուրջ կասկածներ կան, թե երկու իրադարձությունների հետեւում ել կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները:
Մասնավորապես, փորձագետ Ռամազ Սակվարելիձեն կարծիք է հայտնել, թե ե’ւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ե’ւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան «խաղաղամետ գործիչներ էին, ովքեր հանդես էին գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին»: Նա համոզված է, որ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Հաջորդ ընդհանրությունը, ըստ թերթի, երկու գործիչների վարած եվրոպամետ քաղաքականությունն էր: «Ռեզոնանսին» պնդում է, թե Դեմիրճյանի մահից հետո Հայաստանի քաղաքականությունը դարձավ ընդգծված ռուսամետ: