Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «բացահայտվել եւ սույն թվականի փետրվար ամսին ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների մի գործակալ, որը ՀՀ քաղաքացի Է»:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը առայժմ, ելնելով նախաքննության շահերից, չի հրապարակում ձերբակալվածի ինքնությունը:

Հարուցված քրեական գործով նախաքննությունը վարում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG