Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ում բնակվում է 279 միլիոն մարդ


ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՊՀ-ում ապրում է 279 միլիոն մարդ:

Ադրբեջանում, Վրաստանում եւ Ղազախստանում բնակչության շուրջ 50, եւ Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում շուրջ 60 տոկոսը քաղաքաբնակներ են: Մոլդովայում եւ Թուրքմենստանում գյուղական բնակչությունը կազմում է շուրջ 60, իսկ Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում՝ 63-74 տոկոս:

2004 թվականին ԱՊՀ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է շուրջ 129 միլիոն մարդ, որոնցից 119 միլիոնը՝ աշխատող, 10 միլիոնը՝ գործազուրկ: Զբաղվածության սոցիալական ծառայությունների միջոցով աշխատանք փնտրող կանանց թիվը Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Տաջիկստանում կազմել է 44-56 տոկոս, ԱՊՀ մյուս երկրներում՝ 63-70 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG