Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պատրաստ է ապահովել Բաքու – Թբիլիսի –Ջեյհան նավթամուղի անվտանգությունը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների գծով օգնականի տեղակալ Պատրիկ Հարդուինը այսօր Բաքվում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պատրաստ է ապահովել կառուցվող Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարի անվտանգությունը՝ եթե ծրագրի մասնակիցները խնդրեն այդ մասին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Հարդուինը ասել է, որ ՆԱՏՕ-ն կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան Բաքվում մասնակցում էր անվտանգության, մակրոտնտեսական կայունության եւ կառուցվածքային բարեփոխումների հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG