Մատչելիության հղումներ

Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները


Ինչպես այսօր հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հերթական հանդիպումը՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի հովանու ներքո, տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվայում:

«Հանդիպման նպատակը աջակցությունն է երեք երկրների հոգեւոր առաջնորդների կողմից այդ երկրների ղեկավարներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղիների որոնման գործում», - լրագրողներին հայտնել է Կովկասի մահմեդականների առաջնորդներից շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG