Մատչելիության հղումներ

Ադրբեջանական մանաթը կդենոմինացվի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել 2006 թվականի հունվարի 1-ից ազգային արժույթի՝ մանաթի դենոմինացիայի մասին:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, նա այդ քայլը բացատրել է «առաջատար արժույթների փոխարժեքներին համապատասխան մանաթի փոխարժեքի համար նպաստավոր պայմանների առկայությամբ, երկրում դրամային հոսքի հետագա բարելավման եւ պետական միջոցների խնայողության անհրաժեշտությամբ»:

Համաձայն օրենքի, 1 նոր մանաթը հավասար կլինի 5 հազար հին մանաթի՝ փաստորեն մանաթը հավասարեցվի ԱՄՆ դոլարին: Հին թղթադրամները ուժի մեջ կմնան մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG