Մատչելիության հղումներ

2006 թվականին ԱՄՆ-ը կցուցաբերի 22,8 միլիարդ դոլարի արտաքին օգնություն


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երկուշաբթի օրը Կոնգրես է ներկայացրել 2,5 տրիլիոն դոլարի բյուջեի նախագիծը, որի դեֆիցիտային մասը նվազեցնելու նպատակով զգալիորեն կրճատվում է որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Կրճատումը, սակայն, չի վերաբերում ռազմական ծախսերին եւ արտաքին օգնությանը:

«Ռոյթեր» -ի փոխանցմամբ, 2006 թվականի ֆինանսական տարում Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող արտաքին օգնությունը աճելու է 15,8 տոկոսով եւ կազմելու է 22,82 միլիարդ դոլար:

Այդ գումարից 3 միլիարդը ուղղվելու են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորման կրկնապատկմանը: Ընթացիկ տարվա 1,39 միլիարդ դոլարի փոխարեն, 2006-ին Կոնգրեսը որոշել է ծրագրին հատկացնել 3 միլիարդ դոլար: Նախագահ Բուշը, հիշեցնենք, խոստացել էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային հատկացնել 5 միլիարդ դոլար:

Աշխարհի 17 երկիր, այդ թվում՝ Հայաստանը եւ Վրաստանը, հավակնում են ստանալ օգնությունը, որը տրվում է «լավ կառավարման եւ հնչեղ քաղաքականություն» վարելու համար:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքերով, Միացյալ Նահանգներից օգնություն ստացող հիմնական երկրներին՝ Իսրայելին, Եգիպտոսին, Աֆղանստանին, Պակիստանին եւ Կոլումբիային հատկացվող գումարը կմնա գրեթե անփոփոխ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG