Մատչելիության հղումներ

Սերգեյ Շամբա. «Աբխազիայի, Ղարաբաղի, Օսիայի եւ Մերձդնեստրի միջեւ գոյություն ունի պատերազմի դեպքում համագործակցության համաձայնություն»


«Աբխազիայի, Ղարաբաղի, Օսիայի եւ Մերձդնեստրի միջեւ գոյություն ունի պատերազմի դեպքում համագործակցության մասին համաձայնություն», - ադրբեջանական «Էխո» թերթի բացառիկ հարցազրույցում հայտնել է Աբխազիայի փոխվարչապետ, արտգործնախարար Սերգեյ Շամբան:

«Հավատացնում են Ձեզ՝ մեր գործողությունները կարող են լինել բավական արդյունավետ», - նշել է նա՝ հույս հայտնելով, թե ոչ վաղ անցյալի դասերը անհետ չեն անցի:

Պատասխանելով Աբխազիայի, Ղարաբաղի, Օսիայի եւ Մերձդնեստրի միջազգային ճանաչման հեռանկարների մասին հարցին, Շամբան նշել է. - «Սյդ հարցը, առաջին հերթին, կախված է միջազգային կոնյուկտուրայից, որը անընդհատ փոփոխվում է»:

Նրա կարծիքով, իրավիճակը փոխվելու է, քանի որ հնարավոր չէ կասեցնել պետությունների կազմավորման, զարգացման եւ քայքայման պատմական գործընթացները:

«Մեր նպատակը մեր երկրները այն չափանիշներին համապատասխանեցնել է, որոնք ընդունված են աշխարհում, որի մասը մենք ցանկանում ենք կազմել: Անհրաժեշտ է հասնել համապատասխան մակարդակի, այդ ժամանակ կլինի նաեւ ճանաչումը», - հայտարարել է Սերգեյ Շամբան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG