Ինչպես հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը, Մեծ Բրիտանիան կաջակցի աշխարհի 19 աղքատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, պարտքերի մարմանը: Ֆինանսների նախարար Գորդոն Բրաունը հայտարարել է, թե այս տարի Մեծ Բրիտանիան այդ նպատակով կհատկացվի շուրջ 50 միլիոն դոլար:
Բրաունը նշել է, թե աղքատ երկրների պարտքի 80 տոկոսը բաժին է ընկնում Արժույթի համաշխարհային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին: Նա հանդես է եկել դոնոր երկրների կողմից աղքատ պետությունների պարտքերի 10 տոկոսի մարման նախաձեռնությամբ:
Մոզամբիկ եւ Տանզանիա կատարած այցի ընթացքում Բրաունը ստորագրել է համապատասխան համաձայնագրեր այդ երկրների պարտքի 10 տոկոսի մարելու վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի ֆինասների նախարարը նշել է, որ նման համաձայնագրեր հնարավոր է ստորագրել աշխարհի 70 առավել աղքատ երկրների հետ: