Մատչելիության հղումներ

Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը կհավաքի Թբիլիսիում


Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը, Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա փետրվարի 7-8-ը Թբիլիսիում:

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունից այսօր հայտնել են, թե ծրագրի մասնակից Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կքննարկեն Թուրքիայի եւ Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածները միացնող այդ հատվածի կառուցման նախագծի մշակման եւ կազմակերպչական-ֆինանսական խնդիրները:

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն նախագծի իրականացման նպատակով եռակողմ կոնսորցիումի ստեղծման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG