Փետրվարի 16-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցել են, որ Լավրովը Երեւանում Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի Ռուսաստան - Հայաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ, միջազգային խնդիրներին եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Յակովենկոն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել էր, թե Սերգեյ Լավրովը նախատեսում է այցելել ԱՊՀ բոլոր երկրները՝ քննարկելու ԱՊՀ վերակառուցման խնդիրը: