Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ն աջակցելու է Ադրբեջանի զինված ուժերին»


«Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպումից հետո ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղարի անվտանգության հարցերով օգնական Պատրիկ Հարդուինը այսօր Բաքվում լրագրողներին ասել է, թե ՆԱՏ0-ն՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, աջակցելու է Ադրբեջանի զինված ուժերին:

Ազիմովը, իր հերթին, ասել է, թե գերտերությունների շահերի բախումը կարող է վտանգավոր կացություն ստեղծել Ադրբեջանի համար:

«Ադրբեջանն արագ զարգանում է՝ օգտագործելով իր մարդկային եւ բնական պաշարները, բայց նավթի առկայությունը հանգեցրել է շահերի բախման», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը:

«Բրիթիշ Փեթրոլիում»-ը եւ մի շարք այլ ընկերություններ շուրջ 4 միլիարդ դոլարի ներդրում են արել Ադրբեջանում՝ կառուցելով նավթատար խողովակաշար, որով վառելիքը՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, կհասնի արեւմտյան շուկաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG