Հունվարի 28-ին գերությունից ազատված 4 հայ զինվորները դեռեւս զինվորական հոսպիտալում են, ուր ենթարկվում են բժշկական հետազոտության: Մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, հոսպիտալում նրանք գտնվում են նախնական կալանքի տակ, քանի որ բոլորի նկատմամբ էլ կային հարուցված քրեական գործեր:
Եղիա Հունանյանը, Գեւորգ Խլղաթյանը եւ Արիստակես Մարտիրոսյանը մեղադրվում են Հայաստանի Քրեական օրենսգրքի 365 հոդվածով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու, հակառակորդի կողմն անցնելու ու նրանց հետ շփվելու մեջ: Չորրորդը՝ Հարություն Ազատյանը մեղադրվում է դասալքության մեջ:
Դեռ հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել էր, որ զորամասերից մեկի 3 զինվորներ «շփվել են ադրբեջանցիների հետ, ինչի հետեւանքով նրանց նոյեմբերի 26-ին գերի են վերցրել»: Զորամասում անցկացվել էր ծառայական քննություն: Արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվել:
Դասալքության մեջ մեղադրվող Հարություն Ազատյանի մայրը՝ Սիրանույշ Ազատյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր որդին մանուկ հասակում տառապել է էպիլեսպիայով, մինչեւ 1,5 տարեկանը սուր նոպաներ է ունեցել, համապատասխան բուժում է ստացել:
Միայն Հարույթունի անհետանալուց հետո է տիկին Սիրանույշը իմացել, որ իր այդ հիվանդությամբ իր որդուն իրավունք չունեին զորակոչելու:
«Ժամանակի ընթացում դա [էպիլեպսիայի նոպաները] չի կրկնվել, բայց հետեւանքներ է թողել՝ մանկամտություն ունի ինքը», - ասաց նա՝ ավելացնելով, որ պահել է բոլոր փաստաթղթերը: - «Բժիշկն ինձ ասել էր, որ երեխան, երբ մեծանա, կտարբերվի հասակակիցներից, իր տարիքի երեխաների համեմատ մոտ հինգ տարի հետ կմնա մտավոր զարգացման մեջ»:
Համապատասխան փաստաթղթերը ժամանակին ներկայացված են եղել զինկոմիսարիատ, որտեղ բժշկական հանձնաժողովը Հարությունին զինծառայության համար պիտանի է ճանաչել:
Այդուամենայնիվ, ավելի քան մեկ տարի Հարությունը ծառայել է, եւ, մոր վկայությամբ, որեւէ խնդիր չի ծագել՝ հրամանատարությունը գոհ է եղել, թեեւ որոշ տարօրինակություններ նկատել են:
Կարինե Քալանթարյան