Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Ղարաբաղ


«Բրիտանացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ եւ դրա շուրջ ռազմական միջոցով գրավված տարածքներ», - ըստ «Թուրան» գործակալության, ասված է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության` երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ «Թուրանի», հաղորդագրություն տարածվել է՝ հերքելու ադրբեջանական ANS հեռուստաընկերությամբ հեռարձակված տեղեկությունը, թե Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության (Foreign Office) ինտերնետային կայքում կա տեղեկատվություն, որով խորհուրդ է տրվում բրիտանացիներին չայցելել Ադրբեջան: Իրականում, ըստ դեսպանության բացատրության, այդ խորհուրդը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG