IBF-ի վարկածով մինչեւ 50,8 կիլոգրամ քաշային աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը իր տիտղոսը առաջին անգամ կպաշտպանի ֆիլիպինցի Դիասադո Գաբիի հետ մրցամարտում ապրիլի վերջին: Մրցամարտի վայրը առայժմ որոշված չէ:
«Allboxing.ru» ինտերնետային կայքի փոխանցմամբ, Դիասադո Գաբին WBC-ի վարկածով գրավում է 7-րդ, իսկ IBF-ի վարկածով՝ 12-րդ տեղը:
Ինչ վերաբերում է Դարչինյանի մրցամարտին WBC-ի վարկածով թեթեւքաշային չեմպիոն Խորխե Արսեի հետ, վերջինս հրաժարվել է մենամարտել Դարչինյանի հետ: