Մատչելիության հղումներ

Էդուարդ Շեւարդնաձեն նախագահական կենսաթոշակ է խնդրում


Ինչպես այսօր փոխանցել է «Կավկազպրես» գործակալությունը, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն խնդրել է իրեն տալ նախագահական կենսաթոշակ:

Շեւարդնաձեն լրագրողներին ասել է, թե սովորական կենսաթոշակը իրեն չի բավարարում նույնիսկ թղթի՝ իր հուշերը գրելու համար: Միեւնույն ժամանակ, նա նշել է, թե երախտապարտ է Միխեիլ Սահակաշվիլուն՝ «Կրցանիսի» կառավարական առանձնատներից մեկը իրեն թողնելու համար:

«Սահակաշվիլին կատարեց իր խոստումը՝ ես ստացել եմ անվտանգության երաշխիքներ, ինձ է թողնվել Կրցանիսի առանձնատունը, որի բակում ինձ թույլ են տվել թաղել կնոջս», - ասել է Շեւարդնաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG