Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կկայանա Հարավային Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով


Փետրվարի 3-5-ը Թբիլիսիում տեղի կունենա «Հարավային Կովկասը 21-րդ դարում. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել են Միջազգային հարաբերությունների հետազոտության եւ Վրաստանի ռազմավարության հիմնադրամը (GESIS) եւ ճապոնական Սասակավայի խաղաղության հիմնադրամը:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, գիտաժողովում բացման խոսքով հանդես կգա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հայտնի քաղաքական գործիչներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից եւ եվրոպական մի շարք երկրներից:

Ակնկալվում է, որ գիտաժողովում ելույթով հանդես կգան Վրաստանի, Հայաստանի, Էստոնիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարները: Մասնակիցները կքննարկեն քաղաքական եւ տնտեսական, տարածաշրջանի ռազմական անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ եվրոպական եւ եվրոատլանտյան ինստիտուտների դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG