Մատչելիության հղումներ

Իրաքում կայացան խորհրդարանական ընտրություններ


Կիրակի օրը Իրաքում կայացան վերջին 50 տարվա ընթացքում առաջին բազմակուսակցական ընտրությունները: Իրաքցիները ընտրում էին նոր խորհրդարանի՝ Ազգային վեհաժողովի 275 եւ տեղական խորհրդարանների պատգամավորին:

Ըստ Իրաքի Ընտրությունների բարձրագույն կոմիսարիատի ներկայացուցիչ Ֆարիդ Հայարի, ընտրություններին մասնակցել են մոտ 8 միլիոն մարդ կամ բնակչության շուրջ 60 տոկոսը:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը արդեն շնորհավորել է Իրաքի ժողովրդին: «Այդ պատմական իրադարձությամբ սկիզբ է դրվում են նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, որը կդառնա Իրաքում ժողովրդավարական իշխանության ձեւավորման հիմքը», - նշել է Ջորջ Բուշը:

Իրենց սահմանադրական իրավունքից գրեթե չեն օգտվել Իրաքի սուննիները՝ ընտրություններին մասնակցել է նրանց 6 տոկոսը միայն:

Քվեարկության օրը տեղի են ունեցալ մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ են դարձել շուրջ 40 մարդ, մոտ 1000 մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG