Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին»


Դավոսում հունվարի 30-ին ավարտվեց հերթական համաշխարհային ֆորումը: Ամփոփիչ ասուլիսում, գործակալությունների փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին տրվել է նաեւ հարց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

«Մեր կառավարության քաղաքականությունն այն է, որ պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին: Իմ կառավարությունը նախաձեռնել է Երեւան-Ստանբուլ ավիաթռիչքները, շատ նորմալ հարաբերություններ է պահպանում Հայաստանի այն քաղաքացիների հետ, ովքեր գտնվում են մեր երկրում» - ասել է Էրդողանը: - «Մեզ մոտ 30000 հայաստանցիներ կան, եւ ոչ մեկը պրոբլեմներ չունի: Իսկ ընդհանրապես, մեր ջանքերն ուղղված են վաղվա աշխարհը կերտելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG