Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 1-ին երկօրյա այցով կժամանի Բաքու: Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում կենտրոնական տեղ կզբաղեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
«Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունը տարբեր մակարդակներում, եւ առաջին հերթին՝ երկու երկրների նախագահների միջեւ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն:
Նրա խոսքերով, Մոսկվան ելնում է նրանից, որ հակամարտության մասնակիցները իրենք պետք է լուծում գտնեն: «Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել այս հարցում՝ ե'ւ երկկողմ հարաբերություններում, ե’ւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալով ձեռք բերված պայմանավորվածության երաշխավորը», - նշել է դիվանագետը: