Մատչելիության հղումներ

2004 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 4,4 միլիարդ դոլար


Ուղղակի ներդրումները տեսքով օտարերկրյա կապիտալի ներհոսքը Ադրբեջան 2004 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով եւ կազմել 4,4 միլիարդ դոլար:

«Day.az» ինտերնետային կայքի փոխանցմամբ, հինգշաբթի օրը 2004 թվականի արդյունքների ամփոփիչ ասուլիսում Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը հայտնել է, թե նավթային ոլորտում ներդրումների ծավալը ավելացել է 2,3 անգամ՝ կազմելով 103 միլիոն դոլար:

Նրա խոսքերով, 2004 թվականին մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը գերազանցել է 1000 դոլարը: Տարադրամի ռազմավարական պահուստները անցած տարի հասցվել են 1,8 միլիարդ դոլարի, իսկ այս տարի դրանց ծավալը նախատեսվում է հասցնել 2 միլիարդ դոլարի:

Սղաճը, ըստ Ադրբեջանի ԿԲ նախագահի, 2004 թվականին կազմել է 10 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG