Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը բարձր է գնահատում ադրբեջանցի ֆուտբոլիստների հաղթանակը հայերի նկատմամբ


«Այս համոզիչ հաղթանակը հայերի նկատմամբ հաղթանակ է ոչ միայն սպորտում, դա ընդհանուր առմամբ մեր հաղթանակն է», - հինգշաբթի օրը, ընդունելով ադրբեջանական «Նեֆտչի» ակումբի ֆուտբոլիստներին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Նեֆտչի»-ն անցած շաբաթ Մոսկվայում ավարտված Համագործակցության գավաթի մրցաշարի քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր հայաստանյան «Փյունիկ»-ին՝ եզրափակիչում պարտվելով Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:

«Ես համարում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի թիմի նկատմամբ տարած հաղթանակը շատ ավելի արժեքավոր է: Դա, իրոք, պատմական հաղթանակ էր: Բոլորս, ադրբեջանական ողջ ժողովուրդը վաղուց սպասում էր այդ հաղթանակին», - «Day.az» ինտերնետային կայքի փոխանցմամբ, ասել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը շեշտել է նաեւ, թե ադրբեջանցի մարզիկները տարբեր մարզաձեւերում միշտ էլ հաղթանակ են տարել հայերի նկատմամբ: Նա, մասնավորապես, հիշեցրել է վերջին օլիմպիական խաղերը, որտեղ, ի տարբերություն որեւէ մեդալ չնվաճած Հայաստանի թիմի, Ադրբեջանը նվաճել էր հինգ մեդալ:

«Անհրաժեշտ են հաղթանակներ բոլոր ոլորտներում, որպեսզի Ադրբեջանը, վերջապես, կարողանա ազատագրել իր տարածքները, օկուպացիոն ուժերը դուրս բերվեն այնտեղից եւ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ֆուտբոլիստներին ասել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG