Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

«Ռեգնում» գործակալությանը Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից հայտնել են, թե հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության՝ հունվարի 30-ին կայանալիք այցի հետ կապված հարցեր:

Անջեյ Կասպշիկը տեղեկացրել է Արման Մելիքյանին պատվիրակության կազմի մասին, որում, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահներից, ընդգրկվել են նաեւ փորձագետներ Գերմանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից եւ Իտալիայից: Փաստահավաք խումբը ղեկավարում է Գերմանիայի արտգործնախարարության ԵԱՀԿ հարցերով բաժնի վարիչ Էմիլի Մարգարեթ Հաբերը:

Արման Մելիքյանը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների անունից պատրաստակմություն է հայտնել ապահովել մոնիտորինգի խմբի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG