Մատչելիության հղումներ

ԱԺԴ քարտուղարը հայտարարում է, թե դուրս է գալիս կուսակցությունից


Ազգային Ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության քարտուղար Վարդան Գրիգորյանը այսօր երեկոյան լքել է վարչության նիստը՝ հայտարարելով, թե դուրս է գալիս կուսակցությունից ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով:

Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այլ կուսակցության անդամակցելու մտադրություն առայժմ չունի, բայց իր «գաղափարներով մնում «Արդարություն» դաշինքի կողքին»:

ԱժԴ նախագահ Արշակ Սադոյանի փոխանցմամբ, վարչության նիստում որոշվել է դատապարտել Գրիգորյանի պահվածքը, իսկ կուսակցության նախագահին պարտադրել «շարունակել հետեւողական լինել կուսակցության ծրագրի եւ հեղինակած սահմանադրական փոփոխությունների հարցում»:

Սադոյանը եւ Գրիգորյանը տարակարծիք են «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների նախաձեռնության հարցում, որով ձեւակերպած են այն հիմնական սկզբունքները, որոնց՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կոնսենսուսով ընդունվելու դեպքում, ընդդիմադիրները պատրաստ կլինեն մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը Ազգային ժողովում: Արշակ Սադոյանը դեմ է նախաձեռնությանը, իսկ Վարդան Գրիգորյանը՝ կողմ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG