«Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վերջինիս անդամակցության շուրջ բանակցությունների սկսումը դրական ազդեցություն կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա», - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեն:
Հանդիպմանը, ինչպես երեկ երեկոյան տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, քննարկվել են Եվրամիության հարավկովկասյան քաղաքականությանը, մասնավորապես «Ընդլայնված Եվրոպա, նոր հարեւաններ» ծրագրին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին:
Հեյկի Թալվիթիեի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
«Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ ու մեր նպատակն է այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Իր հերթի Թալվիթիեն նշել է, թե իր գործառույթներից մեկն էլ Եվրամիության ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործընթացներում հակամարտությունների կարգավորման համար համագործակցության լավ հիմքերի ստեղծումն է:
«Եվրոպայի նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում կնքվելիք «Անհատական գործակցության գործառույթի» արդյունքում հարավկովկասյան բոլոր երկրները կգնահատվեն ըստ իրենց իրական հնարավորությունների չափի», - ասել է նա:
Այսօր ավելի ուշ նախատեսված է Թալվիեթիեյի հանդիպումը լրագրողների հետ: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը վաղը Երեւանից կմեկնի Թբիլիսի: Արդբեջան Թալվիթիեյի այցը նախատեսված է փետրվարի 9-12-ը: