Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իրան


Երկուշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետություն է ժամանել Ադրբեջանի նախագահը: Եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի հետ քննարկելու է երկկողմ համագործակցության հարցեր: Նախագահները կանդրադառնան նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ հրատապ միջազգային խնդիրներին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այցի ընթացքում կողմերը ստորագրելու են քաղաքական, տնտեսական եւ գիտական բնագավառներում համագործակցության տասը պայմանագիր: Նախատեսվում է ստորագրել նաեւ համաձայնագիր, որով Իրանը մեկ միլիոն դոլար է հատկացնելու՝ Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու համար:

Բաքվի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Ալիեւի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG