Մատչելիության հղումներ

Ապրիլին կփակվի երթեւեկությունը մայրաքաղաքի Կիեւյան կամրջով


Երեւանի քաղաքապետ Երվարդ Զախարյանը երկուշաբթի օրը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ապրիլի վերջից դադարեցվելու է երթեւեկությունը մայրաքաղաքի Կիեւյան կամրջով՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Զախարյանի փոխանցմամբ, Կիեւյան կամուրջը կառուցումից ի վեր չի ենթարկվել կապիտալ վերանորոգման:

«Մենք վերջին 6 ամիսների ընթացքում մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը եւ պարզել, որ այն բավական մտահոգիչ է», - ասել է քաղաքապետը:

Նրա խոսքերով, կամրջի վերականգնման նախահաշվային արժեքը 380 միլիոն դրամ է: 2005 թվականին նախատեսվում էր հատկացնել 180 միլիոն դրամը, սակայն հատկացվելու է 380 միլիոն՝ հաշվի առնելով աշխատանքները անհապաղ սկսելու անհրաժեշտությունը:

«Հավանաբար, ապրիլի 24-ից՝ Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումներից հետո երթեւեկությունը Կիեւյան կամրջով կդադարեցվի մի քանի ամսով», - ասել է Զախարյանը՝ ավելացնելով, որ վերականգնողական աշխատանքները կտարվեն շուրջօրյա՝ կարճ ժամանակում դրանք ավարտելու նպատակով:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG