Մատչելիության հղումներ

Լոնդոնում կկայանա հայկական ֆիլմերի շաբաթ


Փետրվարի 11-17-ը Լոնդոնում տեղի է ունենալու հայկական ֆիլմերի շաբաթ: Փառատոնը բացվելու է Տիգրան Խզմալյանի՝ 2001-ին նկարահանած «Օդից թեթեւ» կինոնկարով, եւ փակվելու է Խզմալյանի վերջին աշխատանքով՝ «Լովեմբեր» (հայերեն` «Սերտեմբեր») սիմվոլիկ խորագրով ժապավենով:

«Հայկական ֆիլմերի շաբաթը հնարավոր եղավ կազմակերպել շնորհիվ անգլիացի կինոքննադատ Գերրեթ Էվանսի մեկ տարվա ջանքերի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Երեւան» կինոստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը:

Նրա փոխանցմամբ, փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաեւ Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի ստեղծագործությունները՝ ֆրանսիական ֆիլմադարանի հավաքածուից, Վիգեն Չալդրանյանի ֆիլմերից, Հարություն Խաչատրյանի եւ Նորա Արմանիի «Վերջին կանգառ» ֆիլմը, Դոն Ասկարյանի «Կոմիտասը» եւ Ատոմ Էգոյանի «Արարատը»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG