Մատչելիության հղումներ

Փոխվելու է Դուբայում կալանված Հայաստանի ԱԺ պատգամավորի խափանման միջոցը


Միացյալ Արաբական Էմիրությունների մեկուսարանում պահվող՝ Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը փոխվելու է՝ մինչեւ դատաքննության ավարտը երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանը, խափանման միջոցի փոփոխման մասին Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին այսօր հեռախոսով տեղեկացրել է Միացյալ Արաբական Էմիրություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը:

Այլ աղբյուրներ պնդում են, թե պատգամավոր Հակոբ Հակոբյանն այժմ գողության գործով ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում է: Ըստ նույն աղբյուրների, չի բացառվում, որ պատգամավորն առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG