Մատչելիության հղումներ

Մայիսին տեղի կունանա Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցության անդամների հանդիպումը


Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցության եւ Ռուսաստանի ապրանքարտադրողերի միության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը շաբաթ օրը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թաման թերակղզում տեղի երկաթուղային եւ ծովային փոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ քննարկել է «Կավկազ» նավահանգստով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկաթուղային կապի վերականգնման խնդիրը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Դոնի Ռոստովում քննարկվել է այս տարվա մայիսին Հայաստանում կայանալիք ընկերակցության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Ռուսաստանի հարավային շրջանների միջեւ տնտեսական համագործակցության հեռանկարներն ու կոնկրետ նախագծերը:

Հանդիպմանը մասնակցել է եղել նաեւ Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար, Ազգային Ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG