Մատչելիության հղումներ

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


ԱՊՀ խորհրդարանանկան վեհաժողովի մարտ-ապրիլին կայանալիք հերթական նիստում կարող է քննարկվել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Վկայակոչելով Ադրբեջանի Միլլի Մեջլիսում իր աղբյուրը, «Թրենդ» գործակալությունը այսօր հաղորդում է, թե այդ կապակցությամբ Հայաստանի Ազգային Ժողովը ԱՊՀ մշտական քարտուղարություն է ուղարկվել համապատասխան դիմում:

«ԱՊՀ մշտական կոմիտեն որոշել է պարզել անդամ պետությունների կարծիքը այս հարցի կապակցությամբ: Ներկայումս հարցի մասին եզրակացություն տալու՝ հայկական կողմի դիմումը քննարկվում է Համագործակցության երկրների խորհրդարանների կողմից», - հայտնել է «Թրենդ»-ի աղբյուրը:

Հայոց ցեղասպանության 90-ամյակի հարցը ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում քննարկելու առաջարկով անցած հոկտեմբերին՝ վեհաժողովի նախորդ նիստում, հանդես էր եկել Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG