Մատչելիության հղումներ

Հարավկովկասյան երկրներում կհեռարձակվեն միազգային երիտասարդական հեռուստածրագրեր


Այսօր Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի միջազգային երիտասարդական «Մեր շոգեքարշը» ծրագիրը: Ծրագիրը պատրաստել են «Ինտերնյուզ» կազմակերպության Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի գրասենյակները:

«Կավկազ պրես» գործակալության փոխանցմամբ, ծրագրի պատրասմանը մասնակցել են հարավկովկասյան երեք երկրների 6-ական երիտասարդ լրագրողներ, ովքեր անցած ամռանը վրացական Ուրեկի քաղաքում մասնակցել են «Ինտերնյուսի» դասընթացներին: Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ-ի Զարգացման ծրագրի եւ UNICEF-ի ֆինանսական աջակցությամբ:

Հաղորդումը եթեր կհեռարձակվի երկու շաբաթը մեկ անգամ: Հայաստանում ծրագիրը կկոչվի «Մենք ենք» եւ Հանրային հեռուստատեսությամբ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հունվարի 22-ին:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG