Մատչելիության հղումներ

Վրաստանը Ադրբեջանին առաջարկել է պակասեցնել սահմանային անցակետերի քանակը


Վրացական կողմը Ադրբեջանին առաջարկել է փակել վրաց-ադրբեջանական սահմանում գործող 8 անցակետերից 3-ը: Վրաստանի մաքսային վարչության նախագահ Գեորգի Գոդբրելիձեն հարցը քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Ալմա-Աթայում, որտեղ հունվարի 19-21-ը ընթանում էր Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ժողովը:

«Կավկազ պրես» գործակալությանը Գոդբրելիձեն այսօր ասել է, թե Ուսաբնոյի, Սաբաթլոյի եւ Վեշլովանիի անցակետերի գործունեությունը դարձել է անիմաստ, եւ մինչեւ մարտ ամիսը Ադրբեջանը խոստացել է հայտնել իր դիրքորոշումը դրանց փակման մասին:

Նրա խոսքերով, մաքսակետերի փակումը թույլ կտա ուժեղացնել հսկողությունը մաքսանենգության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG