Մատչելիության հղումներ

Մոհամմադ Խաթամի. «Իրանը կպաշտպանվի Միացյալ Նահանգների ցանկացած թշնամական գործողություններից»


«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ, պաշտոնական այցով Ուգանդայում գտնվող Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին հինգշաբթի օրը հայտարարել է, թե Իրանը «կպաշտպանվի Միացյալ Նահանգների ցանկացած թշնամական գործողություններից»:

«Եթե որեւէ մեկը փորձի մտնել մեր երկիրը, մենք բավարար ուժ ունենք պաշտպանվելու: Ոչ մեկը չի շահի մեր վրա հարձակվելուց. ո’չ ԱՄՆ-ը, ո’չ էլ որեւէ այլ երկիր», - ասել է Իրանի նախագահը:

Խաթամին ասել է նաեւ, թե Իրանը չի ցանկանում որեւէ երկրի հետ հակամարտություն ունենալ եւ հույս է հայտնել, որ «Միացյալ Նահանգները «իմաստուն կգտվի եւ ջանքեր կգործադրի իրանական կծիկից դուրս գալու համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG