Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Ջորջ Բուշի պաշտոնամուտի արարողությունը


Հինգշաբթի օրը ԱՄՆ-ում մեծ հանդիսավորությամբ եւ շուքով անցավ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնամուտի արարողությունը: Բուշը երդվեց աջ ձեռքը Աստվածաշնչին, ինչից հետո արձակվեց հրազենային 21 զարկ: Արարողությանը ներկա էր նաեւ ԱՄՆ նախագահի ընտրություններում Բուշի հակառակորդ Ջոն Քերրին:

Գործակալությունների փոխանցմամբ, Բուշի ելույթի առանցքը արտաքին քաղաքականությունն է եղել, հատկապես՝ պատերազմը Իրաքում, որը սուր քննադատության է արժանանում ոչ միայն արտասահմանում, այլեւ՝ բուն Միացյալ Նահանգներում:

Նախագահ Բուշը իր ելույթում խոստում է տվել վերացնել Իրաքի պատերազմի հետեւանքով Միացյալ Նահանգներում նկատվող մասնատումը:

Բուշը երդվել է նաեւ արտասահմանում առաջ տանել ժողովրդավարությունը եւ վերացնել այնտեղ նկատվող ատելությունը իր երկրի նկատմամբ:

«Մեր բոլոր դաշնակիցները պետք է իմանան՝ մենք ընդունում ենք ձեր խորհուրդը եւ մենք կախված ենք ձեր օգնությունից», - ասել է նա:

Խոսելով ազատության մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է. - «Այն բոլոր ժողովուրդները, որոնք ապրում են բռնապետությունների ներքո եւ անհույս վիճակում, պետք է իմանան՝ ԱՄՆ չի անտեսելու այդ բռնությունները, ու երբ դուք ելնեք ոտքի՝ հանուն ձեր ազատությունների, մենք կկանգնենք ձեր կողքին»:


Արամ Վանեցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG