Վրաստանի ծովային պաշտպանության ուժերը նախապատրաստվում են մայիսին Փոթիի մոտակայքում անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ:
«Ներկայումս պաշտպանության նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում աշխատանքներ են տարվում նաեւ նավատորմում», - «Ինտերֆաքս» գործակալությանը այսօր հաղորդել է Վրաստանի ծովային պաշտպանության ուժերի ներկայացուցիչ, կապիտան Ջիմշեր Ռուխաձեն՝ ավելացնելով, որ զորավարժությունների մանրամասները հայտնի կդառնան փետրվարին:
Նա չի բացառել օդուժի ու ցամաքային ուժերի մասնակցությունը առաջիկա զորավարժություններին: