Մատչելիության հղումներ

Մարսելահայ Կուլար Ղարիբյանը դադարեցրել է հացադուլը


Հունվարի 6–ից Մարսելի հայկական եկեղեցում հացադուլ հայտարարած 50-ամյա Կուլար Ղարիբյանը այսօր դադարեցրել է բողոքի ակցիան: Նա պահանջում էր հանդիպում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ՝ նրանից ստանալու եարշխիքներ, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչումը նախապայման կհանդիսանա Եվրամիությանը անդամակցելու համար:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ղարիբյանը հայտնել է, թե հարազատների խնդրանքով դադարեցնում է հացադուլը, բայց ո’չ պայքարը: Նա ասել է, որ խնդրանքով դիմել է Ֆրանսիայի արտգործնախարարին՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը պահանջել Թուրիայից ճանաչել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG