Մատչելիության հղումներ

Բրյուսելում բացվեց «Բացահայտիր Հայաստանը» ցուցահանդեսը


Հունվարի 14-ին Բրյուսելի անշորեն համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Բացահայտիր Հայաստանը» խորագրով հայ արվեստագետների ցուցահանդեսի բացումը:

«Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունից հաղորդել են, թե ցուցահանդեսին ներկայացված են նկարիչներ Լեւոն Աղայանի, Ավետիս Բալայանի եւ Սամոյի նկարները, ինչպես նաեւ Մարիամ Գրիգորյանի եւ Սուրեն Օհանյանի քանդակները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումներով հանդես է եկել բելգիացի երգչուհի Սոֆի Սերվեն:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունվարի 23-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG