Հունվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Կահիրե՝ ՀՀ ԱԳՆ եւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարության միջեւ համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով:
«Ազատություն» ռադիոկայանին արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե հուշագիրը, փաստորեն, Հայաստանին տրամադրում է Արաբական պետությունների լիգայում հատուկ հրավիրյալի կարգավիճակ:
Նախատեսված է Վարդան Օսկանյանի հանդիպումը Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբուլ-Ղեյդի հետ:
Կահիրեում գտնվելու ընթացքում նախարար Օսկանյանը կհանդիպի նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի եւ Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ֆայզա Աբուլ-Նագայի հետ: