Մատչելիության հղումներ

Հայ զինվորականները Իրաք կմեկնեն վաղը


Հունվարի 18-ին հայ խաղաղապահների խումբը կմեկնի Իրաք: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, թե վաղը առավոտյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» տերմինալում տեղի կունենա Իրաք մեկնող հայ խաղաղապահների ճանապարհման պաշտոնական արարողությունը:

Անցած տարեվերջին արտահերթ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովը հաստատել էր «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին Հայաստանի միանալու մասին որոշումը:

46 զինվորականներից կազմված հայկական զորախումբը կունենա մեկ ընդհանուր հրամանատար, մեկ կապի սպա՝ լեհական դիվիզիայի շտաբում, մեկ դասակի հրամանատար, երեք բժիշկ, 10 սակրավոր եւ 30 վարորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG