Մատչելիության հղումներ

Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ


Ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից անցած տարեվերջին ազատված Գեղամ Ղարիբջանյանը հունվարի 13-ին նախագահ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ:

53-ամյա Գեղամ Ղարիբջանյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր 1999 թվականի հունվարից մինչեւ 2004 թվականի դեկտեմբերը:

1991-1995 թվականներին Ղարիբջանյանը Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարարն էր: 1995 թվականին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր: 1995-1997 թվականներին խորհրդարանի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եղել, իսկ 1997-1999 թվականներին՝ նույն հանձնաժողովի նախագահը: Եղել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման Հայաստան-Իրան պատգամավորական խմբի նախագահը, «Սոցիալական պետություն» պատգամավորական խմբի հիմնադիր-նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG