Մատչելիության հղումներ

Կասպից ծովի շուրջ Իրանի եւ Ադրբեջանի բանակցությունները հաջող են ընթանում


Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին, Թեհրանի եւ Բաքվի բանակցությունները Կասպից ծովի շուրջ դրական ընթացք ունեն:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, դեսպանը նշել է, թե մինչ այժմ բանակցությունները արդյունավետ են եղել:

«Թեհրան-Բաքու հարաբերություններում մնացել են ավելի պակաս կարեւորություն ունեցող հարցեր, որոնք կլուծվեն բանակցությունների միջոցով», - հայտարարել է Սուլեյմանին:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հունվարի 24-ին Իրան կատարելիք այցին, դեսպանը ասել է, թե այցը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Նա հայտնել է, թե Իլհամ Ալիեւը այցի ընթացքում կայցելի նաեւ Թավրիզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG